ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Փակվում է Քասախի նևրոզների կլինիկան

Փակվում է Քասախի նևրոզների կլինիկան
12.12.2020 | 15:29

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է.

«Երկրում խարիսխված տնտեսական, սոցիալական և քաղաքական ճգնաժամի պայմաններում, առողջապահության ՄԱՀարարը փակում է Քասախի նևրոզների կլինիկան: 50-ից ավել բուժաշխատողներ զրկվում են աշխատանքից, իսկ բազմաթիվ բուժառուներ՝ հասանելի օգնությունից: Խոսքեր չկա՝ նա ստահակ է, բայց...


Ի՞նչ գործողություններ է ձեռնարկում ժողովուրդը, որպեսզի չփակվի Քասախի նևրոզների կլինիկան... Գիտե՞ք... Ասեմ՝ գլխակերների կառավարությունը հեռացնելու մեր պայքարին միանալու փոխարեն, նրանք նամակով դիմում են հող հանձնող դավաճանին ու առողջապահության ՄԱՀարարին և սրտաճմլիկ բացատրություններ տալիս, թե հիվանդները կզրկվեն բուժման, իսկ բժիշկները ընտանիք պահելու հնարավորությունից... Արդյո՞ք ճիշտ է ընտրված պայքարի միջոցը... արդյո՞ք «ապաքաղաքական» ձևանալու ժամանակն է... արդյո՞ք արդար կլինի, եթե փակվի Քասախի նևրոզների կլինիկան...»:

Դիտվել է՝ 8297

Մեկնաբանություններ